01 10 2018

Ովքե՞ր կլինեն Երևանի ավագանում ԲՀԿ-ից

Ովքե՞ր կլինեն Երևանի ավագանում ԲՀԿ-ից

Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ խմբակցության 5 անդամների անունները:

ԲՀԿ-ից հայտնել են, որ ԲՀԿ ավագանու խմբակցությունում կընդգրկվեն մասնավորապես, հետևյալ թեկնածուները.

1. Արման Աբովյան- խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական

2. Միքայել Մանրիկյան- ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս 3. Արմեն Ներսիսյան- «Համերաշխություն» ՀԿ նախագահ

4. Մարկոս Հարությունյան-«Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն

5. Հռիփսիմե Առաքելյան-լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։

Ըստ էության, ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ են հայտնել ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնող հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, նաև ծանրորդ Նազիկ Ավդալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ