01 10 2018

Փաշինյանը և Ալիևը դուրս եկան նույն վերելակից. Россия1



Ռուսական Россия 1  հեռուստաալիքով հեռարձակվող «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են  կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:

«Երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում»,- նշվում է ռեպորտաժում:

Հեղինակն այդ կադրերը «սենսացիոն» է որակում:

Անդրադարձ է կատարվում նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարճ զրույցին: Այստեղ պետք է նկատել, որ Պուտինը և Փաշինյանը բաժանվում են, սակայն Պուտինը ինչ-որ բան է հիշում և հետ կանչում ՀՀ վարչապետին:

Փաշինյանը նաև պատասխանում է ռուս լրագրողի հարցին` Հայաստանը նպատակ ունի՞ հետագայում ևս համագործակցել ԱՊՀ շրջանակում, ինչին Փաշինյանը պատասխանում է, որ ՀՀ-ն նպատակ ունի ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ շրջանակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ