29 09 2018

Գուտերեշը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել

Գուտերեշը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդվում է, Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի և վերջին հայտարարությունների կապակցությամբ:

Նա վերահաստատում է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը համանախագահների կարևոր միջնորդական ջանքերին և կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ուժեղացման նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ