28 09 2018

Լավրովն Արևմուտքին հորդորել է խելքի բերել Կիևին

Լավրովն Արևմուտքին հորդորել է խելքի բերել Կիևին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արևմտյան երկրներին հորդորել է խելքի բերել ուկրաինական իշխանություններին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես նշել է դիվանագետը, Կիևը Մինսկի համաձայնագրերը կատարելու և Դոնեցկի և Լուգանսկի հետ երկխոսություն հաստատելու փոխարեն խաբկանքներով է ուրախանում՝ Արևմուտքի աջակցությամբ Դոնբաս օկուպացիոն ուժեր մտցնելու հետ կապված։ Նա հիշեցրել է, որ ուկրաինական իշխանությունները սկսել են ավելի հաճախ սպառնալ կոնֆլիկտի լուծման ուժային սցենարներով։

«Նրանք, ովքեր ստանձնել են կիևյան իշխանությունների խնամակալությունը, պետք է իրենց ենթականերին խելքի բերեն, նրանց ստիպեն դադարեցնել Դոնբասի շրջափակումը և Ուկրաինայի ողջ տարածքում ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունենալիս։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ