23 09 2018

Որքա՞ն գումար են նախընտրական շրջանում ծախսել քաղաքական ուժերը

Որքա՞ն գումար են նախընտրական շրջանում ծախսել քաղաքական ուժերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարարագրերը` նշելով, որ դրանք վերջնական տվյալները չեն, և քաղաքական ուժերը երկրորդ հայտարարագիր պետք է ներկայացնեն, որտեղ և կներկայացնեն վերջնական տվյալները: 

Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մուծումները կազմել են 58 միլիոն 942 հազար դրամ, որից ծախսվել է 17 միլիոն 915 հազար 400 դրամ:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը մուծումները կազմել են 1 միլիոն 600 հազար դրամ, որից ծախսվել է մեկ միլիոն յոթ հազար դրամը: «Երկիր Ծիրանի» կուսակցություն մուծումները կազմել են երկու միլիոն 220 հազար դրամ, որից ծախսվել 172 հազար ութ հարյուր դրամը: «Ժառանգություն» կուսակցություն մուծումները կազմել են յոթ միլիոն դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 796 հազար 680 դրամը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն մուծումները կազմել 250 հազար դրամ, ծախսվել է 249 հազար 996, մնացորդը 4 դրամ:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել 40 միլիոն դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 953 հազար 624 դրամ:

«Լույս» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել են ութ միլիոն 280 հազար դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 266 հազար 275 դրամ:

«Հայ հեղափոխական դաշնակցության» մուծումները կազմել են 2 միլիոն հարյուր հազար դրամ, որից ծախսվել է  մեկ միլիոն 716 հազար 800 դրամ:

«Ռեֆորմիստներ» կուսակցության մուծումները կազմել են 3 միլիոն 400 հազար  դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 831 հազար 400 դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցության մուծումները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսվել է հինգ միլիոն 441 հազար դրամը:

Բաբիկյանը նաև նշեց, որ «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը մուծումներ և ծախսեր չի կատարել, շարժը կազմել է զրո, Հայք (Հայկազունիներ) կուսակցությունում ևս շարժ առկա չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ