23 09 2018

Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին

Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին

Ժամը 20.00-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Երևանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:

Մեկ ժամից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Առաջին նախնական ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերից ոչ շուտ:

Երևանի ավագանու 65 տեղի համար պայքարում էին 12 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ