23  09  2018

ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է՝  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Սիրիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման մեջ մեղավոր է համարում Իսրայելի զինված օդուժին: Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ներկայացված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ իսրայելական կործանիչների օդաչուների գործողությունները, որոնք հանգեցրել են 15 զինծառայողի մահվան, խոսում են կա՛մ նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու, կա՛մ առնվազն հանցավոր անտարբերության մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ F-16-ի իսրայելցի օդաչուները դիտմամբ սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել են ռուսական ԻԼ-20-ի հետևում։ «Իսրայելցի օդաչուն չէր կարող չհասկանալ, որ Իլ-20-ի արդյունավետորեն արտացոլող մակերևույթը նշանակալիորեն բարձրացնում է F16-ի համապատասխան մակերևույթը և հենց ռուսական ինքնաթիռն ավելի շուտ կհայտնվի զենիթային հրթիռի թիրախում», հավելել է Կոնաշենկովը։ ՊՆ-ում նշել են, որ F-16- մոտեցել է Իլ-20-ին, ինչը սիրիական հակաօդային ուժերն ընդունել են որպես երկրորդ հարձակման փորձ Սիրիայի ենթակառուցվածքների վրա։

Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ