23 09 2018

Սիրիա հայկական զորքի գնալը ՀՀ-ին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան․ Tert.am

Սիրիա հայկական զորքի գնալը ՀՀ-ին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան․ Tert.am

Արդեն կարելի է հաստատ ասել, որ հայկական զորքը գնալու է Սիրիա։ Տարիներ տևած հակամարտությունում մասնակցելու են նաև մեր զինվորականները, և ժամանակակից պատմության բնօրրան այս երկրում խոյանալու է հայկական եռագույնը։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Միամտություն կլինի կարծել, թե սրանց շարքում հայկական զորքի ներկայությունը միանգամից մեր երկիրը կդարձնի գերտերություն։ Ցավոք, Հայաստանը չունի այս տարածաշրջանում իրավիճակի վրա ազդեցության որևէ իրական լծակ։ Միամտություն կլինի կարծել, թե այնտեղ գտնվող 100 զինվորականները կարող են ինչ-որ բան փոխել մեր օգտին. Սիրիայում ընթացող հակամարտությունն ունի հսկայական դիվանագիտական բաղադրիչ։ Օրինակ՝ բոլորս ականատես ենք նրան, որ, ասենք, Ռուսաստանն ու Թուրքիան օրումեջ դառնում են թշնամուց դաշնակից և հակառակ։

Հայաստանի դիվանագիտական գործիքակազմի մասին, եթե մեղմասածությամբ չհայտարարենք, որ այն գոյություն չունի, ապա կարելի է միայն նշել, որ այն գտնվում է չափազանց խղճուկ վիճակում։ Մեր դիվանագիտական ռեսուրսները չեն բավարարում անգամ կարևորագույն խնդիրներով՝ Ռուսաստանի և Ղարաբաղի ուղղություններով աշխատանքին, ուր մնաց, թե Սիրիայում օժանդակեն մեր զորքին։

Սա առաջին դեպքը չէ, որ հայ զինվորականները մասնակցում են միջազգային գործողություններին, հիշենք թեկուզ Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում մեր գործուղումները։ Սակայն այդ դեպքերում նրանք ամբողջապես Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատվությամբ տակ էին գտնվում։ Այս դեպքում ռուսները կամ այլք պատասխանատվության կամ օժանդակության վերաբերյալ որևէ ֆորմալ թուղթ էլ չունեն ստորագրած Նոր Հայաստանի հետ։

Բացի նրանից, որ իր մասնակցությամբ արդեն Հայաստանը կարող է դառնալ ամենատարբեր ահաբեկչական խմբերի թիրախ, բացի նրանից, որ մեծ ռիսկեր են ստեղծվում Սիրիայի հայ համայնքի համար, այս գործողությունը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակ։ Արդեն իսկ հավաստի ինֆորմացիա կա Թրամփի ադմինիստրացիայի խորը հիասթափության մասին մեր քայլից, իսկ այդ մեկուսացումից խուսափելու համար էր, որ, ըստ օդում պտտվող լուրերի, Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանը, Պուտինի մյուս դաշնակիցներն ու սատելիտները կտրուկ հակազդեցին նաև այս ավանտյուրայում իրենց ներքաշելուն։

Եթե անգամ Ազգային Ժողովը կամ պատասխանատու ինչ-որ մարմին փորձի խոչընդոտել դրան՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ունի հրապարակի հավանությունը, որով նա կջարդի ցանկացած խոչընդոտ։

Աղասի Ենոքյան

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ