23 09 2018

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան

«Երևանի հանրություն» նախաձեռնության թեկնածու Անահիտ Թարխանյանն այցելեց թիվ 9/59 ընտրական տեղամաս և կատարեց իր ընտրությունը:

Նա ընտրությունից առաջ բոլորին կոչ արեց ակտիվ մասնակցել քվեարկությանը: «Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ իմ վստահությունը հայտնել, որ կանցնեն արդար և ազնիվ: Կարծում եմ՝ մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում»,-ասաց նա: Թարխանյանը նշեց, որ այսօր երևանցիներն ի վերջո հնարավորություն ունեցան համապատասխան իրենց նախասիրությունների ընտրություն կատարել:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ընտրակաշառքների մասին հայտարարություններին, արդյոք մտավախություններ չկա՞ն, Անահիտ Թարխանյանը պատասխանեց. «Ամեն ինչի մասին կխոսենք վաղը, այսօր հանգիստ քվեարկենք և լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ