21 09 2018

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա․ դաշինքը հաստատել է

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա․ դաշինքը հաստատել է

ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում արած իր հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա: Այս մասին ուրբաթ Վրաստանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը, գրում է Интерфакс-ը։

«Մենք շարունակում ենք Վրաստանի նախապատրաստումը ՆԱՏՕ-ին անդամակցելուն և ընդգծում ենք, որ Վրաստանը նշանակալի առաջընթաց  ունի բարեփոխումների իրականացման, տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության առավել արդյունավետ ինստիտուտների ստեղծման հարցում»,- ասել է Գետեմյուլերը՝  ընդգծելով Վրաստանի մեծ ավանդը համաշխարհային անվտանգության ամրապնդման գործում: 

«Ցանկանում եմ հաղորդել, որ հոկտեմբերի 3-ին կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով, ինչն ընդգծում է Վրաստանի հետ դաշինքի հարաբերությունների կարևորությունը, - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում իր զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից»,- ասել է Գետեմյուլերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ