20 09 2018

Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանալու. Զոհրաբ Մնացականյան

Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանալու. Զոհրաբ Մնացականյան

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում չի սպասվում։ Այս մասին սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարի խոսքով՝ ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա։

«Փաշինյան–Թրամփ հանդիպման գործընթացը պահանջում է ժամանակ, մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք տարբեր հարթակներ աշխատանքի համար եւ այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,–նշեց նա։

Արտգործնախարարը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին: Նրա խոսքով Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ