20 09 2018

ՀԱՊԿ անդամ երկրները մերժել են Հայաստանի ներկայացուցչի նշանակումը գլխավոր քարտուղարի պաշտոնում. Analitik.am

ՀԱՊԿ անդամ երկրները մերժել են Հայաստանի ներկայացուցչի նշանակումը գլխավոր քարտուղարի պաշտոնում. Analitik.am

Analitik.am-ը գրել է. Վերջերս ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ: Ըստ մեր աղբյուրների, քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ  ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները Շավարշ Քոչարյանին ասել են, որ եթե Հայաստանը հետ կանչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլևս Հայաստանի ներկայացուցիչ չի լինի ոչ միայն հիմա, այլ նաև մյուս շրջանի ժամանակ, երբ գա Հայաստանի հերթը: Շավարշ Քոչարյանի  բոլոր այլ առաջարկները մերժվել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների կողմից:

Մեր աղբյուրները նաև նշում են, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները փակ քննարկում են արել, որի ժամանակ բոլոր անդամները, բացի ՀՀ ներկայացուցչից, Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելու դեպքում մերժել են Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Analitik.am-ը փորձեց տեղեկության մասով մեկնաբանություն ստանալ նաև Շավարշ Քոչարյանից, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դա մեկնաբանելն իր իրավասության մեջ չի մտնում, պետք է դիմենք ԱԳՆ-ին, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ հարցին  բանավոր չեն կարող պատասխանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ