19 09 2018

Զարմանալի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետ․ Tert.am

Զարմանալի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետ․ Tert.am

Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողության գրավականներից էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճարտասանական հմտությունների կիրառումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի Ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլը:

Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետերի թեկնածուների ելույթների, հայտարարությունների մասին՝ նա նկատեց․«Շատ քիչ եմ հետևել, բայց երկու տպավորություն եմ ստացել՝ լեզուն բիրտ է հաճախ: Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական մարդիկ նման լեզվով են խոսում․․․ Մարդկանց ուղղված մեղադրանքներ կան՝ իբրև գող, զավթիչ և այլն: Բարձրաստիճան քաղաքական գործիչները պետք է սպասեն դատարանի վճռին՝ պարզելու՝ այս արարքը գողությու՞ն է, թե՞ ուրիշ օրենքի խախտում: Բայց դատարանին կանխելը՝ նման որակումներ անելով, կարծում եմ, սխալ է»,- ասաց նա:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քարոզարշավում նկատվող «բիրտ» հռետորաբանությունը հարցին, Վազրիկ Բասիլը պատասխանեց․ «Հասարակությանը լեզուն կարող է բիրտ դառնալ: Եթե բարձր պաշտոններ զբաղեցնողները, պատասխանատու անձերն են նման բառապաշարով խոսում միմյանց մասին, նման բառեր են գործածում, քաղաքացին էլ կարող է ասել՝ ես էլ կարող եմ նման կերպ խոսել, նման բառերով խոսել, և խոսքը միաժամանակ արարմունք է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճ չի լինում, որքանո՞վ է բանավեճի առկայությունը կարևոր ընտրապայքարում, նա պատասխանեց․«Դա շատ կարևոր բան է: Հրաժարվելը լավ բան չէ, բայց կարող է հիմնավոր պատճառ ունենա դրա համար: Չպետք է ստեղծել տպավորություն, որ նա չի ցանկանում խոսել այլ ուժերի հետ: Դա դրական ազդեցություն չի ունենա իր վարկանիշի վրա: Բանավեճը շատ կարևոր է ընտրությունների համար, իսկ թե հետո կկատարվեն խոստումները, թե՝ ոչ, այլ բան է»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ