15 09 2018

ԱԺ-ն վարչապետ է ընտրել՝ խնդիրները լուծելու համար, այնպես որ՝ աշխատեք, պարոն Փաշինյան. Շարմազանով․ Aysor.am

ԱԺ-ն վարչապետ է ընտրել՝ խնդիրները լուծելու համար, այնպես որ՝ աշխատեք, պարոն Փաշինյան. Շարմազանով․ Aysor.am

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և նույնիսկ իր աթոռը պահելու համար պատրաստ է ձևափոխել Սահմանադրությանը, որը շատ լուրջ մտահոգություն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան շատ է ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ապա խաղը ոչ թե Նիկոլ Փաշինյան-«Հանրապետական» դաշտում է, այլ Նիկոլ Փաշինյան ու իր դաշնակիցների դաշտում է։ ՀՀԿ-ն մեծամասնություն պառլամետում այլևս չունի, մեծամասնություն ունեին Փաշինյանին սատարղ ուժերը ու նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից», - ասաց նա։

«Հիմա ես չեմ հասկանում, թե ինչու է ուղարկում գնդակը ՀՀԿ-ի դաշտ, գնդակն իր ու իր գործընկերների դաշտում է։ Թող հրաժարական տա, եթե ուզում է արտահերթ, եթե ինքը վստահ չէ իր գործընկերների վրա ՝«Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի, որոնք այսօր ունեն մեծամասնություն ԱԺ-ում, որ կարող են իր հրաժարականի դեպքում մեկ այլ վարչապետ ընտրել, կնեերք, դրանում ՀՀԿ-ն մեղավոր չէ», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ թույլ չեն տա ԱԺ-ն դարձնել կրկես ու ով երբ ոնց ուզի, Ազգային ժողովը լուծարի կամ չլուծարի։

«Ես իմ մանդատի տերն եմ ու գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ն լուծարել միայն նրա համար, որ օրվա իշխանություններին դուր չի գալիս Ազգային ժողովի կազմը, կամ ինքը մտավախություն ունի, որ այսօր իրեն ընտրած ուժերը վաղը իր վատ աշխատանքի դեպքում իրեն վստահություն չտան, թող այնպես աշխատի, որ ոչ թե պակասի վստահողների թիվը, այլ՝ ավելանա։ Պարոն Փաշինյան, քանի դեռ դուք գնում եք ասֆալտին փռելու, խելքներդ գլուխդ հավաքելու ուղղությամբ, քանի դեռ դուք գնում եք թե՛ Խաչատուրովի, թե՛ Քոչարյանի գործերը քաղաքականացնելով, դժվար թե, եղբայր, ձեր քաղաքական դաշնակիցների թիվն ավելանա», - ասաց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանը մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել է վարչապետ ոչ թե արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ հրաժարական տալու համար, այլ՝ որպեսզի լուծի այն կուտակված բազմաթիվ խնդիրները, որ մասին նաև ինքն է խոսել, և որի լուծումը հասարակությունը ակնկալում է ստանալ իրենից։

«Այնպես որ՝ հիմա աշխատելու ժամանակն է, պարոն Փաշինյան, աշխատեք, այլ ոչ թե մտածեք արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ խորհրդարանը ցրելու ուղղությամբ։ Լավ կաշխատեք, ձեր կողմնակիցները կավելանան, վատ կաշխատեք, բնականաբար, քննադատողների թիվը կավելանա», - եզրափակեց խոսքը Է. Շարմազանովը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aysor.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ