14  09  2018

Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին. Ռուբեն Հակոբյան



Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին մեզանում ձևավորված ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ:

Վարչապետի կողմից հասարակությանը սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ճանապարհ հասարակության տարբեր շերտերին ներհասարակական անտագոնիզմ տանելու, ինչը կարող է դառնալ քաղաքացիական բախումների պատճառ:

 

Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից  պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին:

 

Մանրամասն՝ Ռուբեն Հակոբյանի գրասենյակի տարածած տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ