12  09  2018

Ո՞վ է խնդրել Խաչատուրովին ազատ արձակել․ պատմում է Փաշինյանը

Ո՞վ է խնդրել Խաչատուրովին ազատ արձակել․ պատմում է Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչտուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խնդրանքով: Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդների կողմից նա պաշտոնական խնդրանք էր ստացել միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չմնա կալանքի տակ:

«Հաշվի առնելով, որ ինձ դիմել էին դիվանագիտական ալիքներով, ես հանձնարարեցի Հատուկ քննչական ծառայության ղեկավարին կատարել խնդրանքը, եթե իրավական առումով նման հնարավորություն կա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ գրավի դիմաց Խաչատուրովին ազատ արձակելուց հետո շատերը հրաժարվեցին նրա դեմ տված սեփական ցուցմունքներից, իսկ առանձին մարդիկ ընդհանրապես հրաժարվեցին ցուցմունք տալ: Այդպիսով, Խաչատուրովին ազատ արձակելը խոչընդոտ հանդիսացավ գործի լիարժեք քննության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ