12  09  2018

Ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել՝ առանց բուն խնդիրներին անդրադառնալու. Գևորգ Պետրոսյան

Ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել՝ առանց բուն խնդիրներին անդրադառնալու. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի՝ օլիգարխների թիկնազորի զինաթափման կամ ասֆալտին պառկեցնելու կոչերին.

«Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ ուղղակի կապ ունեն մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ։ Կամ առանձին անձանց թիկնազորի զինաթափման կամ ասֆալտին պառկեցնելու կոչերը որքանով են հույս ներշնչում ավագանու անդամի (այլ ոչ թե՝ Երևանի քաղաքապետի- ինչպես շատերն են ասում) վարչապետական թեկնածու Հայկ Մարությանի նկատմամբ։  Լավ, ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել՝ առանց բուն խնդիրներին անդրադառնալու․․․ Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր գործ է, և դա պետք է կատարել՝ անկախ քաղաքական իրադարձություններից, բայց ի՞նչ իմաստ ունի կոնկրետ թեկնածուի ընտրարշավը շեղել բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ։ Երևանը չունի՞ խնդիրներ, թե՞ ինչ է՝ ասելիք չկա դրանց վերաբերյալ․․․  Եկեք ընտրապայքարը տանենք ճիշտ ուղղությամբ և ժողովրդի մեջ սեպ չխրենք, քանի որ այն դուրս բերելը կարող է և արյունոտ լինել․․․  Թե չէ՝ ինչի՞ նման է․ սև-սպիտակ, հեղափոխական,- հակահեղափոխական, մերոնք-ձերոնք, նստացնել-պառկացնել և այդպես շարունակ՝ էլի ուրիշ բաներ․․․»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ