11  09  2018

Ուրանալու բնավորություն չունեմ, Ռոբերտ Քոչարյանը վերականգնել է աղետի գոտին, այդքան երկիրը կառուցել է.Վարդան Ղուկասյան

Ուրանալու բնավորություն չունեմ, Ռոբերտ Քոչարյանը վերականգնել է աղետի գոտին, այդքան երկիրը կառուցել է.Վարդան Ղուկասյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքը հակահեղափոխության ալիք ոչ տեսել է, ոչ էլ լսել: Իսկ ազգային ժողովի ինքնալուծարման մասին հարցին հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը թատրոններից հեռու է:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Ղուկասյանն ասաց, որ երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել է և հարգում է նրան:

Դիտարկմանը, որ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց․

«Շատ լավ է անում, ինքը գիտի՝ ես իր հետ 10 տարի աշխատել եմ, և աղետի գոտին, որ վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, փաստ է։ Ես իրեն հարգում եմ: Հարգում եմ, որովհետև կառուցել է այդքան բան, պատերազմին մասնակցել է, այդքան երկիրը կառուցել է։ Արտագաղթ չկար, ներգաղթ կար, բացի այդ ես ամեն ինչ ուրանալու բնավորություն չունեմ, բայց որևէ մեկին սապնվել էլ չեմ սիրում, ինչ-որ հստակ տեսել եմ, այն էլ ասում եմ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Հարցին, որ Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի հետ, պատգամավորը պատասխանեց․

«Երբ բերում, մեկին փաթաթում եք «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», փաստերով խոսեք, եթե նման բաներ լինեն, միանշանակ է, որ չենք ընդունի նման մարդուն։ Քննչական մարմինները թող աշխատեն, 30 տարի է՝ աշխատում են, սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ