10  09  2018

Քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս. Արմեն Ռուստամյան

Քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական գործչին հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս: Նա նշեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում է դիտարկում։

«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթե նրան վերադարձնեն տվյալ երկիր»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն չեղարկել էր պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, ինչը նշանակում է, որ ՌԴ իրավապահները Միքայել Հարությունյանին չեն հանձնի Հայաստանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ