10  09  2018

Կարելի՞ է արդյոք նախատել ՌԴ-ին Փաշինյանի հանդեպ զգուշավորություն ցուցաբերելու համար

Կարելի՞ է արդյոք նախատել ՌԴ-ին Փաշինյանի հանդեպ զգուշավորություն ցուցաբերելու համար

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Sputnik Արմենիայի համար մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, արձանագրել է․ «Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Մոսկվան և Երևանը ոչ մի ոլորտում ոչ մի խնդիր չունեն։

Դիվանագիտության լեզուն, հատկապես հանրային ոլորտում օգտագործվողը, ենթադրում է հաճոյախոսություններ և հիացական գնահատականներ։ Սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դա միշտ չէ խոսում վեճերի, հակասությունների և տարընթերցումների բացակայության մասին։ Եվ այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը լիովին ճիշտ է, երբ ասում է․ «Աստված հեռու պահի այնպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկա ոչ մի հարց, որովհետև դա կնշանակեր, որ հարաբերություններ ընդհանրապես չկան»։ Ո՞ր հարցերն են այսօր Մոսկվայի և Երևանի օրակարգում կարող համարվել առավել կարևոր։ Եվ ինչպե՞ս գնահատել ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։

Մանրամասներ և նրբերանգներ

Ամեն պատմության մեջ կան մանրամասներ և նրբություններ, որոնց չի կարելի մանրակրկիտ չանդրադառնալ։ Հարկ է նկատի ունենալ, որ Պուտինի և Փաշինյանի հունիսյան և սեպտեմբերյան բանակցությունների միջև ընկած հատվածում Հայաստանի քաղաքական կյանքում իրադարձությունների մի ամբողջ շղթա տեղի ունեցավ, որը ռուսական ղեկավարության մոտ «մտահոգություն» առաջացրեց, ինչի մասին էր հենց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի համապատասխան հայտարարությունը։ «Մարտի մեկի գործ», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, այնուհետև ազատ արձակում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործի հարուցում։ Այս բոլոր իրադարձությունները, չնայած առաջին հայացքից որպես բացառապես Հայաստանի ներքին գործ են թվում, իրականում ավելի լայն խնդիրների են վերաբերում։ Դրանք նաև ինտեգրացիոն միավորման ներսում գործընթացային հարցերն են։ «Խաչատուրովի կազուսը» պատահական չի քննարկվել ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում, այնպես էլ ընդհանուր առմամբ եվրասիական ինտեգրացիայի։ Այս իրավիճակը Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների առարկան է եղել։ Չմոռանանք, որ հենց Հայաստանի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղարի հաստատումը ժամանակին պահանջել է Մոսկվայի դիվանագիտական նշանակալի ջանքերն իր դաշնակիցների հետ հարաբերություններում։

Պակաս կարևոր հարց չէ արտաքին քաղաքականության շարունակականությունը։ Որքան հնարավոր է, կարելի է խոսել այն մասին, որ նոր իշխանությունների մտքով անգամ չի անցնում քաղաքականությունում «ուղենիշ փոխել», ինչպես և տնտեսությունում, կա «վարկային պատմություն», որից չես ջնջի Ռոբերտ Քոչարյանի նշանակալի ջանքերը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապեր հաստատելու հարցում։

Հենց նրա նախագահության ժամանակ Երևանը միացավ ՀԱՊԿ-ին, մինչդեռ դեռևս մեկ տարի առաջ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն ԱԺ-ում առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար ժամանակավոր խորհրդարանական կոմիտե ստեղծել։ Այս համատեքստում կարելի՞ է արդյոք նախատել Մոսկվային նրանում, որ Երևանում փոփոխությունները նրա «մտահոգությունը» և առնվազն զգուշավորությունն են առաջացնում։

Արհեստական երկընտրանքից խուսափում

Ինչո՞ւ պետք է Մոսկվան հավատա բացառապես խոսքերին և հայտարարություններին։ Ցանկացած հարաբերություն ստուգվում է գործով։ Բացառված չէ, որ մի քանի տարի անց Նիկոլ Փաշինյանի կառավարումը կհիշվի ՌԴ-Հայաստան կապերի ամրապնդմամբ։ Առավել ևս, որ վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց երկկողմ հարաբերություններին նոր ազդակներ տալու և եղած պոտենցիալը լավագույնս օգտագործելու անհրաժեշտության մասին։ Սակայն որպեսզի այս սցենարն իրականություն դառնա, անհրաժեշտ է աշխատել համաձայնությունների վրա։ Դրա համար չափազանց կարևոր է պարզաբանել եղած տարընթերցումները։ Այս համատեքստում հազիվ թե կարելի է պատահականություն համարել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծեց «միմյանց ներքին գործերին չխառնվելու սկզբունքը» հարգելու անհրաժեշտությունը։

Հարց․ ինչպե՞ս հասկանալ այդ սկզբունքը։ Եթե խոսենք այն մասին, որ ինչ-որ մեկը խորհուրդ է տալու այս կամ այն պաշտոնյային նշանակել պատասխանատու պաշտոնի, ապա սա մի պատկեր է, իսկ եթե խոսենք ներքին քաղաքական օրակարգի փոխկապակցությունները և դրանց հնարավոր ազդեցություններն ինտեգրացիոն ծրագրերի, անվտանգության և կողմերի միջև վստահության վրա հասկանալու մասին, սա լրիվ այլ պատկեր է։ Հայաստանի՝ լայնածավալ բողոքի ցույցերի հետ պորտալարով կապված նոր կառավարության համար դժվար է ամբողջովին տեղափոխվել պրագմատիզմի դաշտ, ինչը ենթադրում է բարդ բազմապրոֆիլ համադրություններ, այլ ոչ թե պարզ որոշումներ։ Նշենք, որ նոր կառավարությանը մոտ ռեսուրսները՝ սոցկայքեր, բլոգերներ, հազվադեպ չեն վարչապետին ավելի կոշտ բանակցային դիրքորոշման դրդում Մոսկվայի հետ հարաբերություններում։ Եվ նրա համար երբեմն դժվար է լինում իր արտաքին քաղաքական գիծը տարանջատել հասարակական կարծիքից, որը սպասում է արագ արդյունքների, ունի ուռճացված սպասումներ, սակայն ռազմա-դիվանագիտական նրբության մասին չգիտի։

Ինչ էլ որ լինի, բարձր մակարդակի հանդիպումը, երբ որոշակի հարցեր են առաջանում, չափազանց կարևոր է։ Սա այն դեպքն է, երբ քանակը չի նշանակում պարտություն որակի հարցում։ Սակայն Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքներով հապճեպ եզրակացություններ անել պետք չէ՝ ինչպես հիացական, այնպես էլ ահազանգող։ Բոլոր գաղափարները և հայտարարությունները պետք է գործնականորեն ստուգվեն։ Այսօր մենք տեսնում ենք զգուշավորություն և չափազանցված սպասումներ, ինչպես նաև երկկողմանի օրակարգի սահմանափակում։ Ռազմատեխնիկական համագործակցությունը հաղթում է բոլոր ոլորտներին, և «ռուսական անվտանգություն», թե՞ «եվրոպական զարգացում» կոշտ երկընտրանքից խուսափել դեռևս չի ստացվում։ Սակայն այս խնդրի լուծումը ոչ մի տեղ չի կորչի, հատկապես երբ խոսքը վերաբերում է երկկողմանի պոտենցիալն առավել ակտիվորեն օգտագործելուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ