10  09  2018

Փաստորեն, Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց. Ստեփան Դանիելյան

Փաստորեն, Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն՝ չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:

Պետք է ենթադրել, որ համոզելու փուլում ենք գտնվում եւ այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նաև Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ հայտարարություն է ուզում կորզել՝ վիճակից պատվով դուրս գալու համար, համենայն դեպս այդ տպավերությունը ստեղծվեց:

Մեծ հաշվով դա Ռուսաստանին ձեռ է տալիս՝ Ալիևին թանկ գնով դիտորդի կարգավիճակ ստանալը ծախելու համար: Մյուս կողմից՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում թյուրքական երկրների հակակշռի դեր է կատարում Կրեմլի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ