07  09  2018

Մոտ 4 տասնյակ վրացի ցանկանում է երկրի ղեկավար դառնալ

Մոտ 4 տասնյակ վրացի ցանկանում է երկրի ղեկավար դառնալ

Սեպտեմբերի 8-ին լրանում է Վրաստանի նախագահական ընտրությունների մասնակիցների հայտերի ներկայացման ժամկետը: Այս պահի դրությամբ երկրի նախագահ է հավակնում դառնալ 39 թեկնածու, որից 20-ին առաջադրել են նախաձեռնող խմբերը, իսկ 19-ին՝ քաղաքական կուսակցությունները։ Այս մասին գրում է Грузия Онлайн-ը:

Թեկնածուներին աջակցող ստորագրությունները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեն ամենաուշն ընտրություներից 40 օր առաջ: Անհրաժեշտ է առնվազն 23.923 ստորագրություն՝ ընտրողների ընդհանուր թվի 0.75 տոկոսը: Ստորագրությունները ստուգելուց հետո ԿԸՀ-ն քվեարկության օրից առնվազն 30 օր առաջ որպես նախագահի թեկնածուներ կգրանցի այն անձանց, որոնց փաստաթղթերն ու աջակցող ստորագրությունները կհամապատասխանեն օրենքի պահանջներին:

Այս պահի դրությամբ ընդամենը  չորս թեկնածու է ամբողջական գրանցում անցել՝ Միխայիլ Սալուաշվիլին («Ժողովրդի ձայն» արդարության վերականգնման միություն. Աստված մեր արդարությունն է»), Զվիադ Բագդավաձեն («Քաղաքացիական հարթակ – Նոր Վրաստան»), Շալվա Նաթելաշվիլին («Վրաստանի լեյբորիստական կուսակցություն») և Դավիդ Բաքրաձեն («Եվրոպական Վրաստան – Շարժում հանուն ազատության»):

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի մասնակցի հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին: «Ես մտադիր չեմ մասնակցել սպասվող նախագահական ընտրություններին և այլ ձևով կշարունակեմ ծառայել մեր հայրենիքին»,-նշել է նա ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ