30 08 2018

Կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ. Շարմազանով․ Sputnik Արմենիա

Կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ. Շարմազանով․ Sputnik Արմենիա

Այս հայտարարությունը և այս տեղեկատվությունը ակնհայտ անհեթեթություն է և մառազմ։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով «Կրեդիտ Երևան» բանկի և «Լեվ Մարսեդ» ընկերության գործում Սերժ Սարգսյանին ներառելու մասին, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Համոզված եմ, որ ուշ, թե շուտ փաստաբաններն ամբողջական ու հստակ ինֆորմացիան կտրամադրեն, ու մեր հանրությունը կհամոզվի, որ Սերժ Սարգսյան նախագահն այդ գործի հետ ունի այնքան առնչություն, ինչքան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաստիլի գրավման հետ։ Այսօրվա Հայաստանում ոչ մի բանի վրա պետք չէ զարմանալ. չեմ զարմանա, որ վաղը կամ մյուս օրը Սերժ Սարգսյանին, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներին, Ռոբերտ Քոչարյանին, նրանց, ում ժամանակին քննադատել է այսօրվա վարչապետը, նրանց անվան հետ կապվեն այնպիսի հանցագործություններ, ինչպիսին է Քենեդու սպանությունը և այլն»,–ասում է Շարմազանովը։

Նրա խոսքով` սա արվում է, որովհետև կա հստակ քաղաքական պատվեր նախկին իշխանությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետերը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ