24  08  2018

Կալիֆոռնիայի պաշտոնյաները կժամանեն Հայաստան

Կալիֆոռնիայի պաշտոնյաները կժամանեն Հայաստան

Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը, որը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թևը, նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։

Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի անսամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել են Սակրամենտո, որտեղ հանդիպումներ են անցկացրել այցի ժամկետների և նպատակների քննարկման համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ