24 08 2018

Հակառուսական նոր պատժամիջոցները կգործեն օգոստոսի 27-ից

Հակառուսական նոր պատժամիջոցները կգործեն օգոստոսի 27-ից

ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ կապված «Սկրիպալների գործի» հետ, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին՝ Դաշնային ռեգիստրի հրապարակումից հետո։ Այս մասին գրում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Ծանուցումների ժամկետը, որը նախատեսված է օրենքով, լրացել է օգոստոսի 22-ին։ Մենք ծանուցումը ստորագրել ենք դաշնային ռեգիստրում, որն ուժի մեջ է մտցնում պատժամիջոցները, և սպասում ենք, որ այն կհրապարակվի օգոստոսի 27-ին»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

ԱՄՆ պետքարտուղարությունը օգոստոսի 8-ին հայտարարել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին։ Սկզբից հաղորդվել էր, որ առաջին փաթեթը, որով նախատեսված է Ռուսաստան էլեկտրոնային սարքավորումներ մատակարարելն արգելել, ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին։ Սակայն ամերիկյան կառավարության պաշտոնական թերթի՝ Federal Register-ի կայքում այդ օրն այդպես էլ չհրապարակվեց ծանուցումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ