24 08 2018

Մերկելը կոչ է արել ռուսական զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Մերկելը կոչ է արել ռուսական զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ռուսական զորքերի շարունակական ներկայությունը վրացական տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո Մերկելը հայտնել է, որ «այդ անարդարությունը չպետք է մոռացության մատնվի»։ ԳԴՀ կառավարության ղեկավարը, իր խոսքով, ամեն ինչ անում է, որպեսզի այդ թեման «կրկին ու կրկին օրակարգում հայտնվի»։ Ցավոք սրտի, չնայած «մեծ ջանքերին», այս հարցում դեպի լավը նշանակալի փոփոխություններ չկան, ասել է նա։

Մերկելը հիշեցրել է, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում պահանջել էր ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի տարածքից։ Դա գրեթե տասը տարի առաջ էր՝ 5 օր տևած պատերազմից հետո հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ