20 08 2018

Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է իրեն հատկացված շքեղություններից

Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է իրեն հատկացված շքեղություններից

Պակիստանի նորընտիր վարչապետ Իմրան Խանը հայտնել է, որ իր նպատակը երկրի պետական պարտքը նվազեցնելն է և խիստ միջոցներով ֆինանսները տնտեսելը։ Այս մասին հաղորդել է The Guardian-ը։

Ընտրվելուց հետո ժողովրդին ուղղված առաջին ելույթում Պակիստանի նորընտիր վարչապետը նշել է, որ մտադիր է վաճառել ի պաշտոնե իրեն հատկացված թանկարժեք, զրահապատ մեքենաները։ Նա որոշել է հրաժարվել ճոխ կյանքից՝ տեղեկացնելով, որ պալատական նստավայրի փոխարեն կապրի 3 սենյականոց բնակարանում։

Նա նաև մտադիր է իրեն հասանելիք  524 սպասավորի փոխարեն օգտվել ընդամենը 2-ի ծառայություններից։ «Ուզում եմ ասել ժողովրդիս, որ ապրելու եմ հասարակ կյանքով և խնայելու եմ ձեր գումարները»,- հայտնել է Իմրան Խանը։ Նա ընդգծել է, որ «նոր Պակիստանում» հարուստները պետք է սկսեն հարկերը վճարել։ «Մենք վարկերով և այլ երկրների օգնությունների միջոցով ապրելու վատ ավանդույթ ենք ձևավորել։ Ոչ մի պետություն չի կարող այդկերպ բարգավաճել։ Երկիրը պետք է ոտքի կանգնի»,-ասել է 65-ամյա վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ