19 08 2018

Կրեմլում պատմել են Պուտին-Մերկել բանակցությունների մասին

Կրեմլում պատմել են Պուտին-Մերկել բանակցությունների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ 3 ժամ տևած բանակցությունները մանրամասն և հիմնավոր են եղել։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

«Բանակցությունները երկարատև են եղել։ Շատ հիմնավոր, մանրակրկիտ խոսակցություն է եղել այն թեմաներով, որոնք ընդհանուր առմամբ նշվել էին նախագահի և կանցլերի՝ մինչ բանակցությունները սկսելն արված հայտարարության մեջ»,- ասել է խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ կողմերը պայմանավորվածությունների հասնելու նպատակ չեն ունեցել։ Նա բանակցությունները շատ օգտակար և ճիշտ ժամանակին արված է համարել։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտինը և Մերկելը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև ընդգծել են Ռուսաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառության աճը։

Քննարկման օրակարգում է եղել, այդ թվում՝ սիրիական կոնֆլիկտի կարգավորումը։ Երկրների առաջնորդները դեմ են արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղների ծրագրի քաղաքականացմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ