18 08 2018

Սահմանադրությունը՝ նոր կոստյում Նիկոլ Փաշինյանի համար

Սահմանադրությունը՝ նոր կոստյում Նիկոլ Փաշինյանի համար

2018թ. փետրվարի 8-ին ԱԺ ամբիոնից ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Սահմանադրական փոփոխություններին՝ ասելով. «Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է»:

Ամիսներ անց՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

Փաստորեն, եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանությանը մեղադրում էր սահմանադրությունն իրենց հարմարեցնելու մեջ, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրությունը հարմարեցնել իրեն՝ նոր փոփոխություններով: 

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը նոր կոստյում է պատրաստվում կարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ