17 08 2018

Փորձում են Հայաստանի քաղաքական դաշտը սև ու սպիտակի վերածել. Ռոբերտ Քոչարյան



«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների, ներքաղաքական իրավիճակի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում և սղագրության մեջ:

 

- Ըստ Ձեզ, փոխվե՞լ է հիմա Ռուսաստանի դիրքորոշումը, որովհետև իրականում տարիներ շարունակ իբր բարիդրացիական հարաբերություններ են եղել , Ռուսաստանը շարունակել է զենք վաճառել, Հայաստանի նախկին իշխանությունները տարիներ շարունակ լռել են, մինչև եկավ մի պահ, որ ասացին՝ չի լինի, դու իմ ստրատեգիական պարտնյորն ես, բայց ադրբեջանցիներին զենք ես վաճառում: Հիմա ասում են, որ շատ ավելի արժանապատիվ կեցվածքով է Հայաստանը հանդես գալիս:

- Փորձենք հասկանալ՝ ինչ է արժանապատվությունը: Դու պատասխանատու ես հայ ժողովրդի համար, այս երկրի տրածքային ամբողջականության համար և Ղարաբաղի համար: Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, արժանապատվության քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո երկրի, ժողովրդի անվտանգությունն է, հազարավոր մարդկանց կյանքն, է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որ այսօր հսկվում են հայկական բանակի կողմից: Եթե սա, այսպես ասենք, ադեկվատ մոտեցում է, ես դա չեմ ընդունում ու այո, դրա համար վերադառնում եմ քաղաքականություն: Չեմ ընդունում դա, և գիտե՞ք, մեր ժողովուրդը պետք է նաև այս կարծիքը լսի: Ես հասկանում եմ, որ, ի վերջո, կա իշանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին իրավունքից ունենալ այլ կարծիք և հնչեցնել այն: Այսօր ես դա եմ անում: Ի՞նչ են իրար խառնվել, ինչի՞ եմ խանգարում, այլ կարծիք պիտի մենք չունենա՞նք այս երկրում:

Ավելին ասեմ, այսքան որ խոսում են հեղափոխություն, հեղափոխություն, ես չեմ համարում, որ դա եղել է հեղափոխություն, անկեղծ: Որովհետև որևէ հեղափոխության դեֆինիցիայի տակ դա չի տեղավորվում: Բայց սիրում են այդ բառը, թող օգտագործեն: Իմ տպավորությամբ՝ օգտագործում են այդ բառը մեկ պատճառով. եթե կա հեղափոխությունը, ուրեմն կա հակահեղափոխություն: Եվ այդ հեղափոխության ձեռքբերումները մենք պետք է պաշտպանենք հակահեղափոխականների դեմ պայքարելով:

- Դուք այդ ճամբարից եք:

Ես տեսնում եմ, որ փորձում են այդպիսի որակում տալ իրավիճակին, փորձում են այդպես անել, սև ու սպիտակի վերածել քաղաքական դաշտը Հայաստանում: Սա են փորձում անել: Եվ սա մտածված են անում: Եվ սա ոչ թե ռոմանտիկ հեղափոխական տրամադրություներից բխող քաղաքականություն է, ոչ, սա հաշվարկ է: Հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց կարելի է որակել հակահեղահեղափոխական եև հետապնդել, հետապնդել հասարակական կարծիքով, հետապնդել այլ մեխանիզմներով: Մենք տեսնում ենք՝ ինչպես են հարձակվում: Փաստաբաններիս վրա են հարձակվում, հնարավորություն չեն տալիս նորմալ աշխատելու, ինձ են խոսքի իրավունքից զրկում: Հասկացա՞ք ինչի համար է այս ամենը:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Ըստ Ձեզ, փոխվե՞լ է հիմա Ռուսաստանի դիրքորոշումը, որովհետև իրականում տարիներ շարունակ իբր բարիդրացիական հարաբերություններ են եղել , Ռուսաստանը շարունակել է զենք վաճառել, Հայաստանի նախկին իշխանությունները տարիներ շարունակ լռել են, մինչև եկավ մի պահ, որ ասացին՝ չի լինի, դու իմ ստրատեգիական պարտնյորն ես, բայց ադրբեջանցիներին զենք ես վաճառում: Հիմա ասում են, որ շատ ավելի արժանապատիվ կեցվածքով է Հայաստանը հանդես գալիս:

Փորձենք հասկանալ՝ ինչ է արժանապատվությունը: Դու պատասխանատու ես հայ ժողովրդի համար, այս երկրի տրածքային ամբողջականության համար և Ղարաբաղի համար: Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, արժանապատվության քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո երկրի, ժողովրդի անվտանգությունն է, հազարավոր մարդկանց կյանքն, է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որ այսօր հսկվում են հայկական բանակի կողմից: Եթե սա, այսպես ասենք, ադեկվատ մոտեցում է, ես դա չեմ ընդունում ու այո, դրա համար վերադառնում եմ քաղաքականություն: Չեմ ընդունում դա, և գիտե՞ք, մեր ժողովուրդը պետք է նաև այս կարծիքը լսի: Ես հասկանում եմ, որ, ի վերջո, կա իշանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին իրավունքից ունենալ այլ կարծիք և հնչեցնել այն: Այսօր ես դա եմ անում: Ի՞նչ են իրար խառնվել, ինչի՞ եմ խանգարում, այլ կարծիք պիտի մենք չունենա՞նք այս երկրում:

Ավելին ասեմ, այսքան որ խոսում են հեղափոխություն, հեղափոխություն, ես չեմ համարում, որ դա եղել է հեղափոխություն, անկեղծ: Որովհետև որևէ հեղափոխության դեֆինիցիայի տակ դա չի տեղավորվում: Բայց սիրում են այդ բառը, թող օգտագործեն: Իմ տպավորությամբ՝ օգտագործում են այդ բառը մեկ պատճառով. եթե կա հեղափոխությունը, ուրեմն կա հակահեղափոխություն: Եվ այդ հեղափոխության ձեռքբերումները մենք պետք է պաշտպանենք հակահեղափոխականների դեմ պայքարելով:

Դուք այդ ճամբարից եք:

Ես տեսնում եմ, որ փորձում են այդպիսի որակում տալ իրավիճակին, փորձում են այդպես անել, սև ու սպիտակի վերածել քաղաքական դաշտը Հայաստանում: Սա են փորձում անել: Եվ սա մտածված են անում: Եվ սա ոչ թե ռոմանտիկ հեղափոխական տրամադրություներից բխող քաղաքականություն է, ոչ, սա հաշվարկ է: Հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց կարելի է որակել հակահեղահեղափոխական եև հետապնդել, հետապնդել հասարակական կարծիքով, հետապնդել այլ մեխանիզմներով: Մենք տեսնում ենք՝ ինչպես են հարձակվում: Փաստաբաններիս վրա են հարձակվում, հնարավորություն չեն տալիս նորմալ աշխատելու, ինձ են խոսքի իրավունքից զրկում: Հասկացա՞ք ինչի համար է այս ամենը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ