ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ նախատեսված օգոստոսի 14-ին, տեղի չունեցավ:
Մի խումբ ակտիվիստներ նորխուժեցին ասուլիսի սրահ, երբ դեռ այն չէր սկսել:
Yerevan.Today-ի հարցին ի պատասխան, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց.
«Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Քայլ արա» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ: Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին:
Սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը