13 08 2018

Ամերիկյան ռազմանավը մտել է Սև ծով

Ամերիկյան ռազմանավը մտել է Սև ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Կարնի» էսկադրոնային ականակիրը մտել է Սև ծով, հաղորդել է ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը: Այս մասին գրում է Интерфакс-ը:

Հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նավատորմի կայքում, ասվում է, որ նավի՝ Սև ծով մտնելու նպատակը «ծովում անվտանգության ապահովման գործողությունների անցկացումն է և տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության պոտենցիալի ամրապնդումը»:

«Կարնի»-ն (DDG 64) ունի հակահրթիռային պաշտպանության Aegis («Իջիս») համակարգ, որը պաշտպանական և հարձակվողական բնույթի տարաբնույթ առաջադրանքներ կատարելու համար է նախատեսված:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ