11 08 2018

Ռեֆորմիստների կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Ռեֆորմիստների կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Կուսակցությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ