10  08  2018

Ռուսական զենքի մատարարումների պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան

Ռուսական զենքի մատարարումների պայմանավորվածությունները կատարվելու են. Դավիթ Տոնոյան

Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանագրային  պայմանավորվածությունները երկկողմանի կատարվելու են, դեռևս այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու: Այս մասին Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Ես կարծում եմ, որ մենք ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գտնվում ենք նոր իրավիճակում: Նոր իրավիճակից բխում է նաև նոր հարաբերությունների ճշգրտում, խոսքը գնում է ոչ թե ռազմաքաղաքաղական կամ աշխարհաքաղաքական ճշգրտումների, այլ նոր իշխանություններ են և ՌԴ կառավարության հետ նոր հարաբերություններ են հաստատվում: Իհարկե, կարող են լինել աշխատանքային գործունեության հետ կապված որոշ խնդիրներ, բայց համագործակցությունը մասնավորապես պաշտպանության ոլորտում համընթաց շարունակվում է: Իմ գնահատականով այստեղ չկան խնդիրներ»,- նշել է պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը հայտնել է նաև, որ Ռուսաստանի հետ քննարկել է Նախիջևանի հատվածում լարվածությունը և ՌԴ-ն հայտնել է իր մտահոգությունը, նախարարը ընդգծեց, որ  այդ լարվածությունը դիտարկվում է նույն համատեքստում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ ինքը կհանդիպի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ