10  08  2018

Լուկաշենկոն Ռուսաստանին բարբարոսության մեջ է մեղադրում

Լուկաշենկոն Ռուսաստանին բարբարոսության մեջ է մեղադրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ ղեկավարությանը նախատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորությունները չկատարելու համար, հայտնում է БелТА-ն:

«Մեզ համար այժմ բարդ ժամանակաշրջան է. ռուսներն իրենց բարբարոսի պես են պահում մեր նկատմամբ, հրապարակավ ասում եմ այդ մասին»,- նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը Բելառուսից պահանջում է մի բան, ինչպես «վասալներից» այն դեպքում, երբ իր հերթին հրաժարվում է ԵԱՏՄ-ի շրջանակումիր վրա վերցրած պարտավորությունները կատարել՝ ստեղծելով ոչ մրցունակ իրավիճակ:

Լուկաշենկոն նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Ռուսաստանի իշխանությունները, իրենց հերթին, նախատում են Արևմուտքի երկրներին ոչ մրցունակ դաշտ ստեղծելու համար

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ