10  08  2018

Միգուցե պետք չէ ՀՀ-ին վարկով զենք վաճառել. Независимое военное обозрение

Միգուցե պետք չէ ՀՀ-ին վարկով զենք վաճառել. Независимое военное обозрение

Ռուսական Независимое военное обозрение պարբերականը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին հոդված է հրապարակել:

Հայաստանը երկար տարիներ միայն ՌԴ-ից է ոչ միայն արտոնյալ պայմաններով զենք ստացել, այլև քաղաքական աջակցություն և տնտեսական պրեֆերենցիաներ: ՌԴ-ից զենքի մատակարարումը հավասարություն է ստեղծում հակամարտող կողմերի միջև, սակայն ոչ բոլորի սրտով է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը, ասվում է հոդվածում:

«ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոութսի զեկույցում ասվում է, որ կողմերի` փոխզիջման չգնալու ցանկությունը, դրսից ճնշման ուժեղացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռք բերումը 2018-ին կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»,-ասվում է նյութում:

Պարբերականը նշում է, որ հենց այդ հանգամանքը կարող էր դառնալ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի և ՀՀ-ի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման պատճառը:

Անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքներին և որ դա վկայում է այն մասին, որ Երևանի դիքորոոշումը Մոսկվայի հարցում փոխվել է:

«Իսկ միգուցե պետք է ավելի պարզ վարվել` չվաճառել վարկով ժամանակակից զենք, քանի որ վարկը չի էլ վերադարձվում տնտեսական պատճառով, միգուցե արժե «կենդանի» փողով վաճառել այն»,- գրում է հոդվածագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ