10  08  2018

Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում. Հրանտ Մարգարյան

Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում. Հրանտ Մարգարյան

Ժամանակին պետք է վարչապետին հիշեցնենք՝ ինչից խուսափի: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Ես զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են: Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ