10  08  2018

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Regnum

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Regnum

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ արդիական հարցերը: Նույն խնդիրը քննարկվել էր նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Regnum գործակալությունը:

«ՀՀ-ն կցանկանար պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` փոխելով Խաչատուրովին այլ անձով, սակայն խնդիրն այն է, որ, Regnum-ի աղբյուրների փոխանցմամբ, Երևանում քաղաքական իրավիճակն անկանխատեսելի է զարգանում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Յուրի Խաչատուրովին փոխարինած անձին ևս ինչ-որ մեղադրանք չի առաջադրվի:

ՀԱՊԿ-անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ ՀՀ-ի, կա կարծիք, որ չնայած նախագահությունը մինչև 2020թ. պատկանում է  Հայաստանին, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել այբբենական կարգով ՀՀ-ին հաջորդող Բելառուսին, քանի որ Երևանի կողմից առաջարկված թեկնածուն չի արժանանա ՀԱՊԿ անդամ երկրների հավանությանն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված է հասցվել»,- նշում է գործակալությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ