10 08 2018

Թրամփի օգնականը կհրապարակի նրա անձնական հեռախոսազրույցները

Թրամփի օգնականը կհրապարակի նրա անձնական հեռախոսազրույցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնականը գաղտնի ձայնագրել է նրա հետ հեռախոսազրույցները, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Daily Beast-ին:

Թերթի աղբյուրները հաստատել են Օմարոսա Մանիգոլ-Նյումանի մոտ աուդիոձայնագրությունների եղելության փաստը, ինչպես նաև այն, որ նա դրանք փոխանցել է այլ մարդկանց: Նշվում է, որ ձայնագրությունները կնոջն անհրաժեշտ են եղել Սպիտակ տան աշխատանքի մասի բաց հուշագրություն գրելու համար: Նրա գիրքը լույս կտեսնի օգոստոսի 14-ին:

Թերթի որոշ զրուցակիցներ պետության ղեկավարի և նրա նախկին օգնականի ձայնագրված խոսակցությունները «առօրյա շաղակրատանք» են անվանել:

The Daily Beast-ը հաղորդել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը ձայնագրել էր Թրամփի հետ խոսակցությունը՝ Playboy-ի մոդելին գումար տրամադրելու մասին: Մոդելը բարձրաձայնել էր ԱՄՆ նախագահի հետ ունեցած իր կապի մասին:

Ինչպես նշում է թերթը, տեղեկանալով այն մասին, որ իրեն ձայնագրել են առանց իր իմացության, Թրամփը «զայրացել է և իրեն դավաճանված զգացել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ