08 08 2018

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Քիչ առաջ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ առաջադրվում է Երևանի քաղաքապետի թեկնածու:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է Թարխանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ