29 07 2018

Հայկ Մարությանը՝ «ՔՊ»-ի Երևանի քաղաքապետի թեկնածու

Հայկ Մարությանը՝ «ՔՊ»-ի Երևանի քաղաքապետի թեկնածու

Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված նիստին, որտեղ քննարկվում էր քաղաքապետի թեկնածուի հարցը, մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունը Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ