26 07 2018

Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակում կարող է գաղտնալսող սարք լինել

Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակում կարող է գաղտնալսող սարք լինել

ԱՄՆ գաղտնի ծառայությունները հաղորդիչ են գտել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակի մեջ, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հելսինկիում՝ գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հայտարարությունը։

Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նվիրված գնդակը Վաշինգտոնում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Սենատոր Գրեհեմը թվիթերյան իր էջում գրել է. «Ես կստուգեի այդ գնդակում լսող սարքի առկայությունը և երբեք թույլ չէի տա այն Սպիտակ տուն տանել»։

«Bloomberg»-ը գրել է, որ գնդակի վրայի հատուկ լոգոտիպը ցույց է տալիս, որ նրանում կա Adidas-ի գովազդային չիպ՝ անլար եղանակով տվյալների փոխանցման համար: Համաձայն լուսանկարների՝ գնդակը հագեցած է NFC տեխնոլոգիայով:

Adidas ընկերությունն իր պաշտոնական կայքում պարզաբանել է, որ աշխարհի առաջնության բոլոր գնդակներն էլ հագեցած էին NFC (Near Field Communication) տեխնոլոգիայով։ Դրանցում մոնտաժված են մանրաչափ չիպեր, որոնք սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով թույլ են տալիս հաշվարկել հատուկ գաղտնագիրը, որից հետո հավելվածի օգտատերը հասանելիություն է ստանում ֆուտբոլիստների հոլովակներին, երկրպագուների մրցույթներին և նման այլ կոնտենտներին։ Չիպը պասիվ է, ոչ մի տեղեկություն չի փոխանցում և գործողության չափազանց փոքր ճառագայթ ունի:

Ի դեպ, հայտնի չէ, թե կոնկրետ որ մոդելն է նվիրվել Թրամփին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ