24  07  2018

ՀՀ և ԼՂՀ ռազմական ղեկավարությունը մտահոգված է. «Հրապարակ»

ՀՀ և ԼՂՀ ռազմական ղեկավարությունը մտահոգված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Փանիկի միջադեպ, սահմանային լարվածություն, ՌԴ-ի կողմից հայտարարություններ, մտահոգություններ են առաջացրել ՀՀ և ԼՂՀ ռազմական ղեկավարության շրջա­նում:

Ավելին՝ ռազմական գործի հմուտ մասնագետ­ների պնդմամբ, այս տեմպերով Հայաստանի համար շատ բարդ է լինելու: Նրանք մասնավոր զրույցներում իրենց մտահոգություններն են հայտնում վարչապետի մի շարք հայտարարությունների առնչությամբ: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ իր հրապարակային ելույթում նշում է, որ ռազմաքաղա­քական իրավիճակը լարված է:

Ավելին՝ օրերս կայացած ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ եթե սահմա­նին մի բան լինի, ուրեմն Ռուսաստանն է թույլատրել: Սրանից ակնհայտ հետևություն՝ ապրիլյան պատե­րազմն էլ եղավ, որովհետև ՌԴ-ն կարող էր կանխել, բայց չկանխեց: «Ռազմակայանը զորավարժություն է անում, ՊՆ-ն ասում է՝ տեղյակ ենք եղել, բայց վարչապետն ասում է՝ սադրանք է Հայաստանի ինքնիշխանու­թյան դեմ: Այս հայտարարությունից հետո ռուսական փորձագետներն իրենց լրատվամիջոցներով անցնում են հարձակման ՀՀ-ի նկատմամբ: Չգիտեմ՝ այսպես ուր կհասնենք, լավ հոտ չեմ առնում»,- ասաց մեր աղբյուրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ