21 07 2018

Ի՞նչ կարողություն է ունեցել Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելու օրվա դրությամբ

Ի՞նչ կարողություն է ունեցել Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելու օրվա դրությամբ

Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I» մոդելի ավտոմեքենա:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 107 միլիոն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող գույք` 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու և ժամանակակից նկարիչների կտավներ:

Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն 200 հազար դրամ:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Սերժ Սարգսյանի եկամուտները կազմել են 19 միլիոն 871 հազար 282 դրամ, որից 3 միլիոն 712 հազար 194 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, 15 միլիոն 470 հազար 10 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 689 հազար 78 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ