20 07 2018

Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի աշնանը ԱՄՆ կատարելիք այցից, նշել է՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է այց ԱՄՆ։ 

«Այդպիսի ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու ՄԱԿ-ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակում։ Այս պահին չեմ կարող ասել, որ դա լինելու է պաշտոնական այց ԱՄՆ։ Այս պահին կարող եմ ասել՝ այցի ժամանակացույցը հստակ չէ։ Նախատեսում ենք հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել մեր համատեղ օրակարգը, իսկ դա կդառնա պաշտոնական այց ԱՄՆ, թե ոչ, այս պահին չկա այդպիսի հաստատում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ