20 07 2018

Արթուր Բաղդա­սարյանն ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին. «Հրապարակ»

Արթուր Բաղդա­սարյանն ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդա­սարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին:

Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թելավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարա­րությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին. «Երևանն էլ կգրավենք»:

Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան: «ՀԱՊԿ և ԵվրԱզէս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդա­սարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»: ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի՝ Պատրուշևի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանություն­ների տարաձայնությունների ֆոնին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ