18 07 2018

Տարակարծություններ՝ փոխվարչապետի գրասենյակի և Բնապահպանության նախարարության միջև

Տարակարծություններ՝ փոխվարչապետի գրասենյակի և Բնապահպանության նախարարության միջև

Հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում և ոչ միայն. հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով:

Այս հարցերը այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան կքննարկենք՝ Ջերմուկում կազմակերպելով հանրային քննարկում (դեռ Երևանում եմ, գուցե այսօր չհասցնենք): Վաղը Ջերմուկից մեկնելու եմ Կապան՝ այնտեղ ևս մեկ հանրային քննարկում կազմակերպելու համար, որի ընթացքում կխոսենք ոչ միայն աշխատանքային խմբի անհատական կազմին առնչվող հարցերի մասին (Ամուլսարից հետո ուսումնասիրման օբյեկտը Քաջարանն է լինելու), այլև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման գործունեության արդյունավետության, այդ աշխատանքներում հանրության ավելի լայն ու անմիջական ներգրավմանն առնչվող հարցեր»,-գրել է Արթուր Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ