«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօրվանից ԲՀԿ-ի քաղաքական կորիզը պարբերական հավաքներ կանի՝ քննարկելու, թե ինչ մարտավարությամբ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Գրեթե կարելի է որոշված համարել, որ քաղաքապետի թեկնածուն կլինի Նաիրա Զոհրաբյանը, սակայն Ծառուկյանի թիմում հասկանում են, որ հեղափոխական իշխանության դեմ բոլորովին նոր մեխանիզմներով պետք է պայքարել, նոր գործիքակազմով։
Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի պատգամավորական խմբակցությունը «տժժացել» է Գագիկ Ծառուկյանի «Փարավոնում», իսկ կենացներն էլ եղել են ավագանու ընտրություններում հաղթանակի հասնելու թեմայով։ Քեֆը հաջորդել է գործնական հանդիպմանը։
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը