16  07  2018

Հայ զինվորականները մեկնում են Մինսկ, ռուս զինվորականները՝ գալիս Երևան

Հայ զինվորականները մեկնում են Մինսկ, ռուս զինվորականները՝ գալիս Երևան

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-ից 19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

Միաժամանակ հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ