12  07  2018

Իսրայելը կշարունակի զինել Ադրբեջանին

Իսրայելը կշարունակի զինել Ադրբեջանին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և Aeronautics իսրայելական ընկերությունը նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:

Minval.az-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է  Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի և Aeronautics ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Յեդիդիա Յաարինի հանդիպման ժամանակ:

Ինչպես նշվում է, կողմերն ընդգծել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր արտադրող AZAD Systems համատեղ ձեռնարկության բարեհաջող աշխատանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ